Բրյուսելում այսօր արդեն 11-րդ անգամ անցկացվել է ամենամյա «Առանց ավտոմեքենայի օրը»:
Ակցիայի նպատակն է երկրի մայրաքաղաքը մաքրել ավտոմեքենաների արտանետած գազերից:
Ինչպես պնդում են կազմակերպիչները` «Առանց ավտոմեքենայի օրվա» ընթացքում Բելգիայի մայրաքաղաքում աղմուկի մակարդակը սովորական օրերի համեմատ նվազում է 6-8, իսկ օդի բաղադրության մեջ վնասակար մասնիկների քանակը` 3-4 անգամ:
Այդ օրը ավտոմեքենա վարել թույլատրվում է միայն բուժող բժիշկներին, հաշմանդամներին և վաճառականներին, սակայն տեղաշարժման արագությունը չպետք է գերազանցի 30 կմ/ժ-ը:
Մնացած բոլորը Բրյուսելի կենտրոն կարող են հասնել հասարակական տրանսպորտով, որով երթևեկելն այդ օրը անվճար է:









































