Monday, 15 06 2026
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս

Մենք տենչում ենք մահը ճիշտ այնպես, ինչպես որ սիրում ենք կյանքը. Բեն Լադեն (տեսանյութ)

Ալ-Ղաիդայի առաջնորդ Բեն Լադենի հարցազրույցը 1997 թվականին՝ CNN հեռուստակայանին:

-Պարոն Բեն Լադեն, Դուք ջիհադ եք հայտարարել Միցյալ Նահանգների դեմ, կարո՞ղ եք ասել` ինչու: Եվ մանրամասնեք, խնդրում եմ, արդյոք այդ ջիհադը ուղղված է ԱՄՆ կառավարության դեմ, թե արաբական երկրներում գտնվող ԱՄՆ զորքերի դեմ: Այդ դեպքում ինչպես վարվել արաբական երկրներում գտնվող ԱՄՆ քաղաքացիների կամ Միացյալ Նահանգներում բնակվող հասարակ մարդկանց մասին:

Մենք ջիհադ ենք հայտարարել ԱՄՆ կառավարությանը, քանի որ այն անարդար է, քրեականացված ր բռնապետական: Նրանք իրականացրել են ծայրահեղ անարդար, գաղտուկ և հանցագործ քայլեր կամ ուղղակիորեն կամ Իսրայելին աջակցելու միջոցով: Եվ մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը ուղղակիորեն պատասխանատու է Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում մարդկանց սպանությունների համար:

Մեր կրոնը չի թույլատրում որևէ ոչ մուսուլմանի բնակվել մեր երկրում: Ուստի, չնայած ԱՄՆ քաղաքացիները մեր թիրախը չեն, սակայն նրանք պետք է թողնեն մեր երկիրը: Մենք նրանց անվտանգությունը չենք երաշխավորում, քանի որ մենք գտնվում ենք մի հասարակությունում, որտեղ մեկ միլիարդից ավել մուսուլման կա: Այդպիսի հակազդեցություն կարող է լինել` որպես ԱՄՆ կառավարության քաղաքականության հետևանք, որի պատճառով ավելի քան 600 հազար մուսուլման երեխաներ Իրաքում տառապում են` սննդի և դեղորայքի բացակայությամբ:

-Պարոն Բեն Լադեն, արդյոք ԱՄՆ ներկայությունից հրաժարումը Սաուդիան Արաբիայում կբերի ԱՄՆ դեմ հայտարարված ջիհադի ավարտին:

– Այս արձագանքի պատճառը պետք է գտնվի և այն գործողությունը, որ բերում է ջիհադին, դա պետք է դադարեցվի: Իսկ մեր այսպիսի արձագանքը ոչ թե ԱՄՆ` միայն Արաբական թերակղզում գտնվելու դեմ է, այլ ուղղված է ԱՄՆ` մուսուլմանների դեմ ագրեսիվ քաղաքականության դեմ: Այսպիսով, եթե այս պատճառը վերացվի, ապա դրա եհտևանքն էլ կվերանա: Այսինքն ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր ագրեսիվ վերաբերմունքը և հալածանքները ընդհանրապես մուսուլմանների դեմ ողջ աշխարհում, ոչ թե միայն Արաբական թերակղզում:

-Պարոն Բեն Լադեն, արդյո՞ք Ձեզ փորձում են սպանել: Դուք վախենում եք Ձեր կյանքի համար:

– ԱՄՆ ճնշումները գաղտնիք չեն ձեզ համար: Մի քանի փորձ արվել է` ինձ ձերբակալելու կամ սպանելու նպատակով: Արդեն յոթ տարի է` ինչ դա շարունակվում է: Ալլահի օրհնությամբ ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել: Սա ապացույց է մուսուլմանների, աշխարհի համար, որ ԱՄՆ-ը ավելի անկարող և թույլ է, քան փորձ է արվում համոզել մարդկանց: Հավատացյալը պետք է ընդունի, որ իր կյանքը Ալլահի ձեռքերում է: Ալլահի համար սպանվելը մեծ պատիվ է, որը հասանելի է միայն ազգի սերուցքին: Մենք տենչում ենք Ալլահի համար մահը ճիշտ այնպես, ինչպես որ սիրում ենք կյանքը: Մենք վախենալու ոչինչ չունենք: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք:

-Որոնք են Ձեր հետագա պլանները:

– Դուք կտեսնեք և կլսեք դրանց մասին: Առաջ Աստված:

Պարոն Բեն Լադեն, եթե նախագահ Քլինթոնին ուղերձ հղելու առիթ ընձեռվեր, ինչ հաղորդագրություն կհղեիք նրան:

Քլինթոնի կամ ԱՄՆ կառավարության հիշատակումը առաջ է բերում ցասում, որովհետև այն միանգամից ասոցիացվում է մեզ մոտ նույնիսկ մեկ տարին չլրացած գլխատված երեխաների պատկերի հետ, Իրաքում զոհված մանուկների, նրանց վրա կրակող Իսրայելի զինվորների պատկերի հետ: Մուսուլմանների սրտերը ցասումով են լցված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ նախագահի դեմ: ԱՄՆ նախագահի սիրտը բառեր չի հասկանում: Այն սիրտը, որ պարզորոշ կերպով գիտակցելով հարյուրավոր երեխաներ է սպանում, խոսքեր չի հասկանում:

Արաբական թերակղզում բնակվող մեր մարդիկ նրան առանց բառերի հաղորդագրություն կուղարկեն, քանի որ նա որևէ բառ չի հասկանում:Եթե ես կարողանայի ձեր միջոցով ուղերձ հղել, ես այն կուղղեի այն ամերիկյան զինվորների մայրերին, որ այստեղ են եկել իրենց զինվորական համազգեստով և հպարտորեն քայլով մարշ են անում, մինչ մեր երկրի գիտնականները փտում են բանտերում: Ես կասեի, որ սա մեկ միլիարդ 250 միլիոն մուսուլմանների անթաքույց սադրանք է: Այս մայրերին ես կասեի, որ եթե նրանք մտահոգ են իրենց զավակների համար, ուրեմն դուրս գան ԱՄՆ կառավարության դեմ և բողոքեն դրա և դրա վարած քաղաքականության դեմ: Թույլ մի տվեք, որ նա կանգնի սպանված զինվորների մարմինների առաջ և ձեզ համոզի, թե դրանք արաբական ազատամարտիկների ձեռքի գործն են, որոնց ահաբեկիչ կանվանի: Ահաբեկիչը նա է, որ Իսրայելի շահերի համար ձեր զավակներին ուղարկել է զոհվելու: 

 

Թարգմանությունը` ejournal.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում