Грузия Online-ի փոխանցմամբ`ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան պատրաստ է ճանաչել հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, եթե այդ լեգիտիմությունը ճանաչվի միջազգային կազմակերպությունների կողմից:
Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն` ի պատասխան Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի արած հայտարարության, որում Ֆյուլեն հորդորում էր ճանաչել ընտրությունների արդյունքները և դուրս չգալ փողոցներ, եթե այդ արդյունքներն ընդունվեն հեղինակավոր կազմակերպությունների կողմից:









































