Ամերիկյան կառավարությունը ուրբաթ օրը ստեղծել է հատուկ խումբ, որը վերահսկելու է ԱՄՆ դեսպանատների շուրջ կատարվող իրադարձությունները` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում դրանց վրա հարձակումներից հետո:
Վերջին օրերին` «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունից հետո, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ցույցեր են տեղի ունեցել և հարձակումներ գործել ԱՄՆ դեսպանատների վրա:
«ԱՄՆ կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել, որը 24 ժամ հետևելու է դեսպանատների անվտանգությանը և ապահովելու է այդ կապակցությամբ անհրաժեշտ կոորդինացիան: Խումբը աշխատելու է բոլոր երկրների դեսպանատների հետ` պաշտպանելու համար ամերիկյան քաղաքացիներին»,- լրագրողներին հայտնել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:








































