Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում աշխատանք գտնելն ամենադժվարը ստացվում է 36-55 տարեկանների մոտ, իսկ ամենահանրաճանաչ մասնագիտություններն են բանկային օպերատոր, հաշվապահ, բուժքույր և ուսուցիչ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մամլո ծառայությունը:
Վերջին երկու ամիսներին Սոցիալական ապահովման աշխատանքի տեղավորման գործակալության 3000 գործակալներ այցելել են 559,000 ընտանիքների՝ տեղեկատվություն հավաքելով նրանց աշխատանքային վիճակի մասին: Այդ ընտանիքներից 289,000-ի տվյալներն արդեն իսկ գրանցվել են համապատասխան բազայում: Գործակալները դեռ շարունակում են իրենց աշխատանքը, քանի որ, ընդհանուր առմամբ, նրանք պետք է այցելեն մոտ 763,000 ընտանիքի:
Հավաքված ողջ տեղեկատվությունը կկուտակվի միասնական բազայում: Ծրագիրն ավարտվելու է հոկտեմբերին, գործակալության էլեկտրոնային բազան ու արխիվը հանձնվելու են աշխատանքի տեղավորման պետնախարարին՝ հետագա արձագանքման համար: Վրաստանում թոշակի գնալու տարիք է սահմանված 65 տարեկանը, կանայք իրավունք ունեն թոշակի գնալ 60 տարեկանից:







































