Պակիստանում թմրանյութերի առևտրի հետ կապված հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երկրի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի որդին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ըստ հետաքննության՝ Ալի Մուսա Գիլանին երկու դեղագործական ընկերությունների օգնել է էֆեդրինի խոշոր խմբաքանական ստանալ. այդ նյութը կարող է օգտագործվել թմրամիջոցներ պատրաստելու համար: Իր դեմ առաջ քաշված մեղադրանքները ձերբակալվածը հերքում է:
Փորձագետները Ալի Մուսայի գործը համարում են նոր շրջադարձ Պակիստանի իշխող կուսակցության և Գերագույն դատարանի միջև հակամարտությունում: Հիշեցնենք. հունիսին Գերագույն դատարանը պարտավորեցրել էր Յուսուֆ Ռեզա Գիլանիին լքել պաշտոնը, քանի որ վերջինս չէր համաձայնել վերսկսել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ քրեական գործը:








































