Ամերիկյան շոու-բիզնեսի «թագավորական ընտանիքը»` երգչուի Բեյոնսեն և ռեփեր Jay-Z-ին առաջարկել է նախագահի թեկնածուներին մասնակցել իրենց և Բարաք Օբամայի հետ հանդիպման խաղարկությանը:
«Մենք Ջեյի հետ առաջիկա օրերին հանդիպելու ենք Բարաք Օբամայի հետ: Եվ մենք ցանկանում ենք, որ դուք միանաք մեզ: Այսօր մինչ կեսգիշեր դուք կարող եք ցանկացած գումար նվիրաբերել և ավտոմատ կերպով կընդգրկվեք խաղարկությանը: Ինձ մի քանի անգամ բախտ է վիճակվել հանդիպել նախագահ Օբամայի և առաջին տիկնոջ հետ, դուք չպետք է այս հնարավորությունը բաց թողնեք»,- ասվում է երգչուհու նամակում:
Շոու բիզնեսի աստղերն ու Հոլիվուդը հաճախ են մասնակցում նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզչական արշավին: Այս տարի մեծ ակտիվություն են ցուցաբերել Օբամայի կողմնակիցները` դերասաններ Ջորջ Քլունին և Սառա Ջեսիկա Պարկերը:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, այս տարի Հոլիվուդի քաղաքական ակտիվությունն ավելի ցածր է, քան 2008թ-ին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 6-ին:








































