ԱՄՆ-ը չի դադարեցնի օգնության տրամադրումը Եգիպտոսին Կահիրեում ամերիկյան դեսպանատան վրա հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Նախօերին հանրապետական կոնգրեսմենները հայտարարել էին Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրելու դադարեցման մտադրության մասին այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել էին ամերիկյան դեսպանատան շենքի վրա:
«Ո’չ (չենք դադարեցնի)… Կարևոր է նշել, որ Եգիպտոսի նախագահը դատապարտել է բռնության հարձակումները և խոստացել է ապահովել ամերիկյան դեսպանատան անվտանգությունը: Եգիպտոսի հետ համագործակցությունը շարունակվում է»,-ասել է Քարնին լրագրողներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ստեղծված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Եմենում, Եգիպտոսում, Իրանում:







































