Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` ԱՄՆ դեսպանատան մոտ և Թահրիր հրապարակի շրջակայքում, շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` հակամարտության հետևանքով տուժել է ավելի քան 224 մարդ, հաղորդում է CNN-ը:
Ցուցարաները քարեր են նետում ոստիկանական ստորաբաժանումների ուղղությամբ, որին ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ:
Ձերբակալվել է ավելի քան 20 ակտիվիստ:
Հիշեցնենք, որ նման կերպ ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ, որն իրենց կարծիքով՝ վիրավորում է իսլամը և Մուհամմեդ մարգարեին:









































