Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին միջոցառման ժամանակ ներկայացրել է անհատական համակարգիչների և «մակինտոշների» համար նախատեսված iTunes հավելվածի նոր տարբերակը: Лента.ру-ն վարել է շնորհանդեսի տեքստային հեռարձակումը:
Apple-ը պարզեցրել է հավելվածի ծրագրային համակարգը և «վերանկարել է» մինի-փլեյերը` դրանում փնտրման տող ավելացնելով:
iTunes-ից տվյալները սարքերի միջև համաժամանակ են դառնում iCloud ծառայության միջոցով: Սկսելով տեսանյութ դիտել սարքերից մեկով (օրինակ` iPad պլանշետով)` օգտագործողը կարող է շարունակել այն դիտել նույն տեղից ուրիշ սարքով (օրինակ` համակարգչով):
Apple-ի կայքից iTunes 11-ով հնարավոր կլինի օգտվել հոկտեմբերին: Ավելի ճշգրիտ ժամկետ Թիմ Կուկի ընկերությունը չի նշել:
iTunes-ի նոր տարբերակից բացի, Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը և iPod nano ու iPod touch փլեյերների նոր սերունդը, ինչպես նաև նշել է iOS 6 օպերացիոն համակարգի թողարկման ժամկետը:









































