Tuesday, 30 06 2026
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին

Եթե ոչ Սերժ Սարգսյանը, բա էլ՝ ո՞վ. Blog

Լրագրող Մհեր Արշակյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Ես, անկեղծ ասեմ, բացարձակապես անակնկալի չեմ եկել Հունգարիայի կառավարության արածից։ Ես, մազ է մնում, ասեմ, որ ավելի վաղ էի Ռամիլ Սաֆարովին տեսել ազատության մեջ, քան նույնիսկ դա Հունգարիայի կառավարության մտքով կանցներ։ Պատճառն այն է, որ ես Սաֆարովին տեսնում եմ այստեղ՝ Հայաստանում։ Այսինքն, ես տեսել եմ սաֆարովներ, որոնք կացինը ձեռքներին շրջում են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այդ կացինը ամեն օր իջնում է որևէ հայորդու գլխին, ասենք, ինքնասպանության դրդելու տեսքով։ Այդ կացինը միշտ նրա ձեռքին է, ով զգոն է։ Որովհետև միշտ իջնում է նրա գլխին, ով քնած է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞վ է ավելի զգոն։ Իհարկե, իշխանությունը։

Ես բարոյական հարցեր չեմ առաջադրում, թե ահա այսինչը բարոյապես ոչնչացրեց այնինչին, որը ճարահատյալ սպանեց կամ ինքնասպանության հասցրեց բոլորովին երրորդ մեկին, որին չեմ ճանաչել, չեմ ճանաչում և չեմ ճանաչելու։ Կացինը միայն տեղորոշում է զոհին, որի մեջ ոչ ոք ինքն իրեն չի ճանաչում։ Ահա թե որն է կացնի առաքելությունը և ահա թե ինչու ոչ մեկը Սաֆարովին այստեղ՝ Հայաստանում չի տեսել։ Չի տեսել, որովհետև ինքը կացինը պատկերացնում է հենց միայն այն ձեռքին, որը Հայաստանում չէ։ Ի՞նչ է կացինը։ Դա սպանության գործիք է։ Եթե կա մարդասպան, նշանակում է նա պետք է պատասխանատվություն կրի։ Երբ ես տեսնում եմ, թե հոգու ինչ խաղաղությամբ է Տիգրան Սարգսյանը խճճում հայի հաջորդ օրվա հույսը, ես արդեն գիտեմ, որ կացինը մոտենում է։ Բայց կացինն ինձ վաղուց հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է Տիգրան Սարգսյանը։ Որովհետև ոչ ոք նրան մարդասպան չի ասի։

Երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում ժպտում է լրագրողներին, ես զգում եմ, թե ինչպես են իմ գլխի վերևում սրում կացինը։ Որովհետև մինչ ինքը ժպտում է, երկրում մարդիկ են մտորում մեկ ուրիշին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու մասին։ Մինչ ինքը ժպտում է, ոմանք սպանվելու կամ ինքնասպանվելու թիրախ են դառնում։ Ես պետություն, պետական վերաբերմունք էի փնտրում Սուրեն Սիրունյանի դստեր ինքնասպանության առիթով, իսկ ինձ ասում էին՝ լավ, էդ անձնական ողբերգության համա՞ր էլ պետությունը պետք է վերաբերմունք ունենա։ Ու ես հասկացա, թե ինչպես է ընդհանրապես կազմակերպվում փսիխոզը։

Պետությունն ինքն է ողբերգությունը դարձնում պետական ուշադրության թեմա, այսինքն, երբ ողբերգության մեջ թշնամի կա։ Վահե Ավետյանի դեպքում թշնամին Ռուբեն Հայրապետյանն էր։ Սիրունյանի դստեր դեպքում պետական վերաբերմունք չէր կարող լինել, որովհետև թշնամին պետությունն է։ Ինչու՞ է պետությունը թշնամի, եթե ինքնասպան են լինում աշխարհի ցանկացած կետում և գրեթե ցանկացած տարիքում։ Որովհետև հարաբերությունը միակողմանի է, Սիրունյանի ընտանիքը գիտի, թե որ պետության ներկայացուցիչն է ինքը, բայց պետությունը չգիտի հոգեկան խոցելի աշխարհով աղջնակին։ Պետք էր ակնկալել պետական վերաբերմունք նրա ինքնասպանությանը, պետք էր ինչ-որ տեղ երկրի ներսում փնտրել և գտնել թշնամուն, որը մեզանից ցանկացածի դեմքը կունենա։ Իսկ այս մեկի հետ ի՞նչ կապ ունի Ռամիլ Սաֆարովը։ Ամենաուղիղ կապ։

Պետությունն այս աղջկա զահլեն չունի, քանի դեռ նա ապրում է, ոչ մեկի զահլեն չունի, քանի դեռ ինքը չի դառնում պետության թշնամին։ Թշնամի է պետք, որպեսզի հնչեն համախմբման կոչեր։ Իսկ այս աղջնակի մահվան մեջ ոչ ոք չտեսավ հասունացած կացինը։ Ինչպե՞ս է հասունանում կացինը։ Հասունանում է, երբ հորից անկախ նա շարունակություն չունի։ Հենց այդպես են ներշնչում մի ամբողջ ազգի, թե եթե ոչ Սերժ Սարգսյանը, բա էլ ո՞վ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում