Կանադացի երգչուհի Ավրիլ Լավրինը ձայնագրում է իր հինգերորդ ալբոմը, որի վրա աշխտանքները գրեթե ավարտված են: Այն վաճառքում կհայտնվի 2012-ի վերջում կամ 2013-ի սկզբում: Սկավառակի վրա աշխատանքներում երգչուհուն աջակցել է Nickelback խմբի մեներգիչ Չեդ Կրյուգերը, ում հետ նա նաև երգ է ձայնագրել: Ուշագրավ է, որ 37-ամյա Կրյուգերը 27-ամյա Լավինի փեսացուն է: Շուտով նրանք պատարստվում են պսակադրվել:
Նշենք, որ Լավինի համար սա առաջին դեպքը չէ, որ ստեղծագործական աշխատանքները համատեղ իրականացնում է իր ընտրյալի հետ. նրա նախորդ ամուսինը` Sum 41 խմբի մեներգիչ Ջերեք Բիբլը, երգչուհու նախկին ալբոմի 6 երգերի պրոդյուսերն է:






































