Թուրքական Van Way ավիաընկերության հիմնադիր Ասլան Բայրամը ցանկանում է Վանի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել, գրում է Hurriyet Daily News-ը:
Նրա կարծիքով, մոտ ապագայում նման չվերթների իրականացումը թույլ կտա զարգացնել Վանի մշակույթն ու զբոսաշրջությունը, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատել հայ և թուրք գործարարների միջև:
«Սահմանի բացումն ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հիմնումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը: Վանը Հայաստանից հեռու չէ, սակայն փակ սահմանի պատճառով երկաթուղային հաղորդակցություն չկա»,- ասել է Ասլան Բայրամը:









































