Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ը կրճատում է իր գործունեությունը Եվրամիությունում և կակտիվանա Ասիայում ու Ամերիկայում: Այս մասին այսօր հայտնել է ԵՄ-ում լույս տեսնող The Wall Street Journal Europe թերթը:
«Եվրոգոտու ճգնաժամը հանգեցրել է Deutsche Bank-ի եկամուտների կրճատմանը, ինչը նրան ստիպում է այլ շուկաներ որոնել»,- գրում է հրատարակությունը:
Դրա տեղեկություններով՝ Deutsche Bank-ին հետևելով իրենց ներկայությունը եվրոգոտու խնդրահարույց երկրներում, այդ թվում՝ Իտալիայում ու Իսպանիայում, կկրճատեն մյուս առաջատար բանկերը ևս:









































