Կանադայի Ալբերա նահանգի ֆերմերների ընտանիքը իրեն պատկանող եգիպտացորենի դաշտում 2,9 հեկտար տարածքի վրա կտրատելով նախշազարդել է աշխարհի ամենամեծ QR-կոդը: Այս մասին հաղորդում է Edmonton Journal-ը:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել են նվաճումը՝ այն ճանաչելով ամենամեծ QR-կոդն աշխարհում: Այն հնարավոր է կարդալ ինքնաթիռից և ուղղաթիռից: Նրանում կոդավորված հղումը տանում է ֆերմայի կայք:
Սա ֆերմերների ընտանիքի առաջին ուշագրավ ստեղծագործությունը չէ: Վերջին 13 տարիներին նրանք պատկերել են Ալբերա նահանգի քարտեզը, տեղի մարզական թիմերի տարբերանշանները:
QR-կոդը հանդիսանում է շտրիխ կոդերի բազմաթիվ տեսակներից մեկը: Վերջին շրջանում դրանք որպես ինֆորմացիայի փոխանցման միջոց մեծ տարածում են սկսել գտնել՝ պայմանավորված բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով հեշտ վերծանմամբ:









































