Իտալիայի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովը մտադիր է օրենքով արգելել ծամոնը կամ սիգարետի մնացորդը գետնին նետելու սովորույթը՝ սահմանելով 500 եվրո տուգանք: Այս մասին հաղորդում է Mignews.com-ը:
Ենթադրվում է, որ Իտալիայի բոլոր հասարակական վայրերում կտեղադրվեն հատուկ աղբամաններ, որոնց տեղադրման համար անհրաժեշտ միջոցները իշխանությունները ձեռք կբերեն ալկոհոլային խմիչքների ԱԱՀ-ի բարձրացումից:
Բացի այդ, օրինագիծը նախատեսում է ինֆորմացիայի տարածում՝ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ծխախոտի մնացորդների և ծամոնի վնասակար ազդեցության մասին, քանի որ մնացորդները վտանգավոր քիմիական տարրեր են պարունակում: Պոլիկա քաղաքի քաղաքապետ Անջելո Վասալոն առաջարկում է օրինախախտներին տուգանել 1000 եվրոյով:
Համաձայն Նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի և տնտեսական զարգացան իտալական գործակալության հետազոտության՝ամեն տարի սիգարետի մնացորդների հետևանքով շրջակա միջավայր են ներթափանցում 324 տոննա նիկոտին, 1800 տոննա բենզոլ, 21,6 թունավոր գազեր:








































