ԱՄՆ-ում ամառվանից մինչ այժմ անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 18 հազար քառակուսի կմ-ը: Այս մասին հաղորդում է ամերիկյա NBC հեռուստաալիքը:
Այսպես, Վաշինգտոն նահանգում Ազգային միջգերատեսչական հակահրդեհային կենտրոնի տվյալներով՝ միայն վերջին օրերին գրանցվել է հրդեհման ավելի քան 110 նոր դեպք: Բացի այդ, այժմ ուժեղ հրդեհներ են մոլեգնում Մոնտանա, Վայոմինգ և Այդահո նահանգների անտառներում: Այդահոյում ստիպված են եղել տարհանել հարյուրավոր մարդկանց:
Հրշեջների տեղեկությունների համաձայն՝ հրդեհների պատճառ է դարձել շատ շոգ ամառը, որն ամենաչորայինն էր ԱՄՆ օդերևութաբանական պատմության ողջ ընթացքում: ԱՄՆ 23 նահանգներում այս տարի գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ:









































