Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ չի ստորագրի ԵՄ-ի տրամադրած ֆինանսական օգնության փաթեթը, որը պահանջում է բյուջետային ծախսերի, մասնավորապես՝ կենսաթոշակների կրճատում:
Վարչապետը նշել է, որ երկրի կառավարությունը, այնուամենայնիվ, մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է օգնության տրամադրման պայմանները:
Անցյալ շաբաթվա վերջին Եվրոպայի Կենտրոնական բանկը Իտալիայի և Իսպանիայի պետական պարտատոմսեր գնելու մտադրություն հայտնեց:







































