Ֆրանսիան դեռ Ռուսաստանին չի պատասխանել «Գործողությունների խմբի» որոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ում ամրապնդելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը:
«Սեպտեմբերի 26-ին նախատեսված էր Սիրիայի հարցով ԱԽ նիստ գումարել: Իմ խնդիրն այն էր, որ խոսեի Ժնևյան կոնֆերանսից ունեցած մեր բարեհաջող հիմքի մասին: Մենք արդեն նախատեսում էինք ԱԽ հատուկ որոշում ընդունել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Բոգդանովը:
«Մեր ֆրանսիացի գործընկերները չեն հեշտացնում իրավիճակը, հասկանում են ողջ դժվարությունը: Գլխավոր նպատակի վերաբերյալ մենք տարաձայնություններ չունենք մեր արևմտյան գործընկերների, մասնավորապես ֆրանսիացիների հետ»,- նշել է ԱԳՆ փոխղեկավարը:










































