ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:
Երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի կունենա ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն:








































