Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ՝ թուրք դիվանագետ (Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան) Հուլուսի Քըլըչը եվրոպական մի շարք երկրների մեղադրել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման վերաբերյալ «կանխակալ»դիրքորոշում ցուցաբերելու մեջ.
«Ես արևմտյան երկրներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդպիսի հարցերին, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի, իսկ տարածաշրջանը պետք է զարգանա: Հայաստանը նույնպես կարող է օգուտ քաղել այդ զարգացումից, սակայն՝ խաղաղության հասնելու դեպքում»:







































