Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպում կունենան Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Արքայական ակումբ»-ի նախագահն ու պորտուգալացի մասնագետը ցանկանում են պարզել ֆուտբոլիստի հայտարարությունների պատճառները:
Ռոնալդուն Պերեսից «Ռեալ»-ը լքելու թույլտվություն է խնդրում, ինչը չի մտնում ակումբի նախագահի և գլխավոր մարզչի ծրագրերի մեջ: Լուրեր են շրջանառվում, որ Ռոնալդուի վատ տրամադրության պատճառը ֆինանսական խնդիրներն են. նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չէ: Սակայն ինքը` Ռոնալդուն այդ վարկածը հերքել է:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Քրիշտիանուն գտնում է, որ ակումբն իրեն պատշաճ կերպով չի վերաբերվում և այնքան չի պրոպագանդում, որքան «Բարսելոնա»-ն` Մեսսիին: Քրիշտիանուն մտավախություն ունի, որ արդյունքում «Ոսկե Գնդակ»-ի կարժանանա «Բարեսլոնա»-ի հարձակվողը:






































