Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և այլ քաղաքներում «Ցասման օր» անվան տակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում: Հայտնի է, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումը տեղի է ունեցել նաև քրդաբնակ Քիրկուկ և Մոսուլ քաղաքներում, որի հետևանքով կան վիրավորներ և զոհվածներ:
Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումների իրականացում, կոմունալ ծառայությունների որակի բարձրացում, նոր աշխատատեղերի ստեղծում և հանդես են գալիս երկրում տիրող կոռուպցիայի դեմ:
Բաղդադում անվտանգության նկատառումներով հսկողությունն ուժեղացվել է: Փողոցներում, որոնք տանում են դեպի գլխավոր հրապարակ, տեղակայված են զորքեր: Ավելի վաղ վարչապետ Նուրի ալ-Մալիքին իրաքցիներն կոչ է արել զերծ մնալ այդպիսի ակցիաներից` հայտնելով, որ նրանք կազմակերպված են նախկին բռնապետ Սադամ Հուսեինի կողմնակիցների և «Ալ-Ղաիդայի» կողմից: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: