Սիրիայում նախագահ Բաշար Ասադի զինյալների` Հալեպ քաղաքի ուղղությամբ կատարած ավիահարվածի արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ընդդիմադիր ուժերին:
Հարվածի թիրախը եղել է Խանանու թաղամասը, որտեղ ամբողջությամբ հողին է հավասարեցվել բազմաբնակարանային մի շենք, դրա արդյունքում 21 մարդ զոհվել, իսկ 32-ը` վիրավորվել են:
Հաղորդագրությունը հնարավոր չի եղել հաստատել, քանի որ սիրիական իշխանություները օտարերկրյա լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր:







































