Վանաձոր քաղաքն այսօր քաղաքապետ է ընտրում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԲՀԿ-ական թեկնածու Էդիկ Կարախանյանը, որևէ տեղամասում ճնշումներ չեն նկատվել, բայց կան լուրջ բողոքներ` կապված ընտրողների անձնագրում դրվող դրոշմակնիքների անհետացման հետ: Ըստ Կարախանյանի՝ անձնագրում դրվող թանաքը 15 րոպե անց անհետանում է:
«Բողոքարկումներ են եղել, մարդիկ ահազանգել են, մեր տեղեկությամբ` կա Մուկուչյանի հանձնարարությունը կնիքները փոխելու մասին»,- նկատեց Էդիկ Կարախանյանը՝ հավելելով, որ այս պահին այլ խախտումների մասին իրեն տեղեկություններ չեն հասել:
Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ Միացյալ ազատական ազգային կուսակցությունից` Տարոն Ապրեսյան, անկուսակցական` Տիգրան Գրիգորյան, Հանրապետական` Սամվել Դարբինյան, անկուսակցական` Կարեն Թումանյան, ԲՀԿ-ական` Էդիկ Կարախանյան:









































