Սեպտեմբերի 10-ից «Արմավիան» վերսկսելու է կանոնավոր չվերթերը Հալեպ: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս մասին երեկ տեղեկացրել է ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: Վերջինս նշել է, որ չվերթերը վերսկսելու պատճառը սիրիահայերի պահանջն է, որոնց մի մասը ցանկանում է վերադառնալ Սիրիա:
Չվերթերը դադարեցվել էին մեկ շաբաթ առաջ: «Արմավիան» չվերթերի դադարեցումը պատճառաբանել էր սիրիացի զինված ապստամբների այն սպառնալիքներով, որ ոչնչացվելու են Դամասկոսի ու Հալեպի վրայով թռչող ինքնաթիռները:









































