Բունդեսվերը պարտավոր է վճարել կամավոր ծառայություն անցնող կին զինվորներին՝ նրանց արհեստական բեղմնավորման համար: Այսպիսի որոշում է կայացրել Բադեն Վյուրտեմբերգի բարձրագույն վարչական դատարանը, գրում է Spiegel-ը: Վերջնական որոշումը կայացվել է դեռ օգոստոսի 2-ին, սակայն դատարանն այդ մասին հայտարարում է միայն հիմա:
Բարձրագույն վարչական դատարանը որոշել է, որ բունդեսվերը պետք է վճարի վիրահատության գումարը, բայց միայն այն դեպքում, երբ զինծառայողը չի կարող երեխա ունենալ բնական ճանապարհով: Դա դիտվում է որպես զինվորի բժշկական ծախսերը հոգալու ձև, որը մտնում է բունդեսվերի պարտականությունների մեջ:
Այն հանգամանքը, որ վիրահատության ընթացքում զինծառայողը կորցնում իր պարտականությունները կատարելու կարողությունը, ոչ մի դեր չի խաղում, կարծում է դատարանը: Տվյալ դեպքում արհեստական բեղմնավորումը բժշկական գործընթաց է, որն անհրաժեշտ է հիվանդությունը բուժելու համար:
Նման ձևով դատարանը հաստատել է Զիգմարինգենի վարչական դատարանի վճիռը, որը փորձում էին բողոքարկել Գերմանիայի իշխանությունները: Այժմ բունդեսվերը պատրաստվում է բողոքարկել Լայպցիգի դաշնային վարչական դատարանում:







































