ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության համագումարում ունեցած ելույթի իր խոսքում հայտնել է, որ ԱՄՆ նպատակ է դնում 2014-ի վերջին կրկնապատկել արտահանումների ծավալը, 2020-ին կրկնակի նվազեցնել նավթի ներկրման ծավալը և առաջիկա 10 տարում բյուջետային պակասուրդը կրճատել ավելի քան 4 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Հոկտեմբերի մեկից սկսվող 2013 ֆինանսական տարվա ԱՄՆ պետբյուջեն կազմում է 3,8 տրիլիոն դոլար` 1 տրիլիոն դոլար պակասուրդով:
«Իմ առաջարկած ուղին հեշտ կամ արագ չէ: Դուք ինձ ընտրել եք ոչ այն բանի համար, որ ես Ձեզ ասեմ այն, ինչ ցանկանում եք լսել: Դուք ինձ ընտրել եք, որպեսզի ես Ձեզ ճշմարտությունն ասեմ: Իսկ ճշմարտությունն այն է, որ խնդիրների լուծման համար պահանջվում է ոչ թե մի քանի տարի, այլ ավելի շատ ժամանակ»,- ասել է Օբաման:
Նա խոստացել է 2016-ի վերջին արտադրության ոլորտում ստեղծել մեկ միլիոն աշխատատեղ, առաջիկա 10 տարում կրկնակի կրճատել ուսման վարձի աճի տեմպերը, այդ ընթացքում աշխատանքի ընդունել մաթեմատիկայի և բնական գիտությունների 100 հազար ուսուցչի: Բացի այդ՝ գումարները, որոնք ԱՄՆ-ն այլևս չի ծախսի պատերազմների վրա, վերընտրվել պատրաստվող նախագահը ծրագրում է ներդնել տնտեսության մեջ:








































