Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Հոգնած ՀՀԿ-ն

Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ գործկոմի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում, ինչպես հավաստիացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցեր, ու նաև ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր:

Դրանից մի քանի ժամ առաջ Սերժ Սարգսյանն ընդունել էր ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, որը տարածաշրջանային այցով ժամանել էր Երևան: Դժվար է ասել, թե ինչ պատճառահետևանքային կապ կա այս երկու իրադարձությունների միջև և արդյո՞ք ՀՀԿ գործկոմի նիստը հենց գիտակցաբար է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից հետո: Ի վերջո, Ռասմուսենը սաֆարովյան այս պատմության մեջ առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որի հետ հանդիպում է Սերժ Սարգսյանը:

Կասկած չկա, որ բացի հրապարակային-արարողակարգային պաշտոնական հայտարարություններից ու հաղորդագրություններից, Ռասմուսենն ու Սերժ Սարգսյանը մանրամասն քննարկել են ստեղծված իրավիճակը և այդ քննարկման բուն, առարկայական բովանդակությունը անկասկած չի հասել հանրությանը: Դժվար է ասել նաև, թե այդ բովանդակությունը ինչ ազդեցություն է ունեցել ՀՀԿ գործկոմի նիստի վրա, դրա բովանդակության վրա, սակայն նաև նկատելի էր, որ նիստից հետո մասնակիցներից շատերի դեմքերը բավական մտահոգ էին, հոգնած:

Մինչդեռ, սովորաբար ՀՀԿ-ականները նման նիստերից հետո բաժանվում էին բավական թեթև և նույնիսկ անհոգ տեսքով: Ըստ ամենայնի իրավիճակը բավական լուրջ է և իշխանությանը հարկ է լինելու կայացնել բավական ճակատագրական որոշումներ: Թե հատկապես ինչ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն այն քայլերը, որոնք էլ երևի թե հենց մտահոգել են ՀՀԿ-ականներին և գործկոմի նիստի ընթացքում հոգնեցրել նրանց, նույնպես դժվար է կանխատեսել, սակայն հոգնած ՀՀԿ-ականների դեմքերը երևի թե ամեն ինչ ասում են ու շատ խոսուն են, ու այստեղ արդեն ժամկետները դառնում են որոշակիորեն անէական, առավել ևս, որ ըստ երևույթին երկար սպասելու հարկ չի լինելու, քանի որ իրադարձությունները վերջին շրջանում շատ դինամիկ ու արագ են զարգանում: Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ում «սիրտն է խառնելու» այդ արագությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում