Սուդանի Հարավային Կորդոֆան նահանգի Խեիր ալ-Դում շրջանում զինված ապստամբների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ:
EFE-ի փոխանցմամբ` հարձակմանը մասնակցել է Սուդանի ազատագրման ազգային շարժման մոտ 300 անդամ:
Զոհվածների թվին են պատկանում 25 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Բախումների ընթացքում սպանվել է նաև 27 ապստամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ավելի քան 24 հարավսուդանցի զինծառայողներ էին զոհվել գրոհայինների հետ բախումների ժամանակ հարավային Սուդանի արևելքում:









































