Իսպանական «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել Ռոնալդուի խոսքերը, որոնք վերաբերում են ֆուտբոլիստի՝ «Ռեալ»-ում տխուր լինելուն:
«Թողեք մտածեմ մի փոքր… Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Սա շատ հետաքրքիր հարցազրույց էր. պատրաստ էի խոսել ամեն ինչի մասին: Պատասխանել եմ բոլոր հարցերին ու անկեղծ, բայց միˊ հարցրեք Ռոնալդուի մասին: Դուք պետք է հասկանաք ինձ. այլևս միˊ պնդեք, որ խոսեմ դրա վերաբերյալ»,- ասել է Մոուրինյոն:






































