Նյու Յորքի Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի ճանաչել է Christian Louboutin կոշիկի նորաձևության ֆրանսիական տան `կոշիկի դիզայնի համար կարմիր ներբանների օգտագործման բացառիկ իրավունքը: Դատարանը հաստատել է, որ այն կարող է համարվել գրանցված ապրանքանիշ, հետևաբար ենթակա է պաշտպանության: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այդպիսով՝ դատարանը կասեցրել է մեկ տարի առաջ Նյու Յորքի դատավոր Վիկտոր Մարերոյի կողմից Christian Louboutin-ի հայցի բավարարումը մերժելու որոշումը:
Christian Louboutin-ը հայտարարել էր, որ իր մրցակիցը պատճենել է ֆիրմային ներբաններն ու ըստ այդմ` պետք է դադարեցնի նման դիզայնով կոշիկների արտադրությունը: Դատարանի որոշումը վերաբերում է միայն կարմիր ներբաններով կոնտրաստային այլ գույնի կոշիկների արտադրությանը: Yves Saint Laurent-ը կարող է շարունակել կարմիր ներբաններով կարմիր կոշիների արտադրությունը:





































