Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՍաՖարովի հարցով ՀՀ-ն կարող է դիմել ԵԴ. մամուլ

«Առավոտ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

– ՀՀԿ-ականերն իրենց ելույթներում դժգոհություններ հայտնեցին, որ ընդդիմադիր պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին գործող իշխանությունների, գործադիր օղակների հասցեին` ՍաՖարովին Ադրբեջանին վերադարձնելու գործարքից անտեղյակ լինելու համար: Չե՞ք կարծում, որ այդ նախատինքներում արդարության մեծ չափաբաժին էլ կա:

– Ձեր հարցերին ավելի հստակ և կոնկրետ կպատասխանի պարոն Նալբանդյանը: Նա իր ելույթում էլ անդրադարձավ, թե ինչ է արվել այս ամբողջ ժամանակահատվածում: Բայց մյուս կողմից՝ այն, ինչ որ կա` երկու, երեք միլիարդ (նկատի ունի ՀՀ ազգաբնակչությունը- Ն. Գ.), եթե ամբողջով էլ այս խնդիրը բարձրացնեինք` չէր լինելու: Եթե խոսում ենք այն մասին, որ համանախագահող երեք երկրները դրա մասին չեն իմացել, իմացել են «պոստ ֆակտում», ապա մենք իմացել ենք և փորձել ենք այդ ուղղությամբ քայլեր անել: Այդ փաստերը օգտագործվելու են մեր հետագա մարտավարության, հետագա քայլերը մշակելիս: Իսկ որ ընդդիմությունը պատեհ առիթը չպետք է կորցնի և ինչ-որ բանում քննադատի, կարծես թե սովորական ավանդույթ է, և ես նորմալ եմ դրան վերաբերվում: Կարևորն այն է, որ, իրոք, գործադիրն ինչ-որ բան չպետք է անի, որ ընդդիմությունը քննադատի կամ չքննադատի: Գործադիրն ունի պատասխանատվություն, և գործադիրն իրականացնում է որոշակի հստակ քաղաքականություն այստեղ: Կարծում եմ` այդ մեղադրանքները հիմնավոր չէին, որ գործադիրը ոչինչ չի արել:

– ԱԳ նախարար Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ սեպտեմբերի 2-ին` համանախագահողների հետ հանդիպման ժամանակ, հասկացել է, որ նրանք էլ տեղյակ չեն եղել ՍաՖարովին Ադրբեջանին վերադարձնելու գործընթացից: Այսինքն` ստացվում է, որ Հունգարիան ու Ադրբեջանը պարզապես «ֆռռացրել» են բոլորին: Ինչպե՞ս է հնարավոր նման բան:

– Պարոն Նալբանդյանին կարող եք ուղղել այդ հարցը: Ես իմ ելույթում ասացի, որ չպետք է սա փոքրացնել և ասել, գիտեք, մենք տուժող կողմ ենք, մեր քաղաքացու հետ է այդ ամբողջը կատարվել, մենք վրդովված ենք: Եթե մի ֆրանսիացի Իսպանիայում մի անգլիացու սպանի, հետո Իսպանիան փոխանցի Ֆրանսիային, Ֆրանսիայում հերոսացնեն և միջազգային հանրության մի քանի կարծիքներ, որ այս Եվրոպան չի, որ մենք ցանկանում ենք, որպեսզի ժառանգեն մեր երեխաները: Եթե այդ Եվրոպան է, այդ Եվրոպայում մարդասպանը հերոս է, մենք այդ Եվրոպայում անելիք չունենք: Ուստի, Եվրոպան, միջազգային հանրությունը, եվրոպական հանրությունը պետք է շատ հստակ դրա պատասխանը տան: Սրանով էր պայմանավորված և դեսպաններին հրավիրելը, նրանց ուշադրությունը հրավիրելը, և այդ մեսիջները նրանց փոխանցելը: Այնպես որ, սա գործընթաց է, և սրանով չի ավարտվում: Հունգարիան պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ ինքն այս ամբողջ խարդավանքին մասնակից չի եղել: Տարբեր ձևով պետք է դա դրսևորվի: Սպասենք քայլերին: Տեսնենք` ի՞նչ է արվում, ինչպե՞ս է արվում:

Ադրբեջանի այդ կցկտուր, ոչ հոդաբաշխ հիմնավորումներն էլ ոչ միայն ինձ չեն համոզում, այլև ոչ ոքի չեն կարող համոզել: Այդ տղայական մոտեցումը` իր ազգի առջև հերոսանալը, ինչը արեց Ադրբեջանի նախագահը, կարծում եմ` միջազգային հանրությունը դրա պատասխանը պետք է տա:

– ԼՂՀ ճանաչման խնդրի մասին շատ խոսվեց: Հիմա դրա ժամանա՞կն է:

– Դա քաղաքական համատեքստում որոշելիք խնդիր է:

– Եվրադատարանում ՀՀ-ի իրավունքները պաշտպանելու մասին աոաջարկ եղավ: Դա հեռանկարայի՞ն է:

– Մեր բոլոր հնարավորությունները ուսումնասիրելուց, ուժեղ և թույլ կողմերը գնահատելուց հետո ես հանրությանը կներկայացնեմ այդ քայլերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում