Համաշխարհային առաջատար դիզայներներն իրենց հայացքները կուղղեն դեպի ԱՄՆ-ի խոշորագույն քաղաք` Նյու Յորք, որտեղ տեղի կունենա Mercedes-Benz-ի Բարձր մոդայի շաբաթի բացումը: Անհատ և մոդայի տների ավելի քան 80 դիզայներներ ութ օր կփորձեն թելադրել 2013-ի աշնան գլխավոր միտումները:
Իրենց աշխատանքները նյույորքյան հանդիսատեսի դատին կներկայացնեն այնպիսի հայտնի մոդելյորներ, ինչպիսիք են Ռալֆ Լորենը, Քելվին Քլայնը, Մայքլ Կորսը, Դոննա Կառան, Կարոլինա Էրերան, Վերա Վոնգը, Նիկոլ Միլլերը, Մաքս Ազրիյան:
Փորձագետների մեծ մասը կանխատեսում է, որ գալիք սեզոնում նորից նորաձև կլինի սև գույնը: Ճիշտ է` կարմիրի համադրությամբ: Գրեթե բոլոր դիզայներներն այլ հագուստների թվում կներկայացնեն սև կիսաշրջազգեստներ, սև տաբատներ և սև ժակետներ: Բացի դրանից, մոդայի քննադատների խոսքով` 2013-ի գարնանը կդիտվի ունիվերսալությունից և մինիմալիզմից որոշակի հեռացում:
Բարձր մոդայի շաբաթը Նյու Յորքում կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: