Գազավորված ըմպելիքների հանրահայտ արտադրող Coca-Cola ընկերությունը Facebook-ում արշավ է սկսել լավագույն գաղափարները հավաքագրելու և դրանք ռեալիզացնելու համար: Ընկերությունը որոշել է նշել այն հանգամանքը, որ մինչև սեպտեմբրի 4-ը իրենց էջը ստացել է 50 000-ից ավելի «like»:
«Փոխանակել երջանկությունը» (Sharing Happiness) ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ապրանքանիշի էջում առաջարկվող ծրագրում:
Իր երկրպագուների շրջանակներում ընկերությունը նախատեսում է հայտնաբերել ստեղծագործող և գործունյա մարդկանց, ովքեր առաջարկում են պարզ և գունավոր գաղափարներ աշխարհը դեպի լավը փոխելու համար: Coca-Cola-ն նաև պատրաստվում է աջակցել այդ մարդկանց իրենց գաղափարների իրականացման համար: