Daily Finance-ի փոխանցմամբ, Google-ի Android օպերացիոն համակարգը արդեն ավելի մեծ պահաջարկ ունի, քան Apple iPhone-ը կամ Blackberry-ն: մինչև օգոստոսն ընկած վեց ամիսների ընթացքում 32%-ը գնել են Android օպերացիոն համակարգն ունեցող հեռախոսներ, մինչդեռ Blackberry-ի գնել են 26%-ը, իսկ iPhone` 25%-ը: Այսինքն, վերջին վեց ամսիներին գնված սմարթֆոների 1/3-ը գործում է Android համակարգի հենքի վրա:
Մեկ տարի առաջ Android-ը դեռ նոր էր հայտնվել սմարթֆոների շուկայում: Սա անկասկած մեծ հաջողություն է Google-ի համար, որի ղեկավարությունը հայտարարել է, որը պատրաստվում է բջջային գովազդի միջոցով նոր բարձունքների հասնել: