ԱՄՆ-ն հավելյալ 21 մլն դոլար կտրամադրի սիրիացի փախստականներին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Ռաջիվա Շահին:
Շահի խոսքերով` նման կերպ ընդհանուր գումարը, որն ամերիկյան ղեկավարությունը պատրաստ է ծախսելու սիրիացի փախստականների հումանիտար օգնության վրա, կաճի մինչև 100 մլն դոլար:
Օգնությունը կփոխանցվի բռնի տեղահանվածներին: Այդ գումարից կհատկացվի ինչպես Սիրիայի ներսում բռնի տեղահանվածներին, այնպես էլ հարևան Թուրքիա, Հորդանան, Լիբանան և Իրաք հեռացածներին:









































