Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է Վրաստանում հասարակական կարծիքի հետազոտման վերաբերյալ անցկացրած հերթական հարցախույզի արդյունքները: Այս մասին հայտարարել է NDI-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարցախույզն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Հարցախույզին մասնակցել է 2038 մարդ: Նրանցից 48 տոկոսի կարծիքով՝ Վրաստանի համար ամենաիրական վտանգ ներկայացնող երկիրը Ռուսաստանն է:
30 տոկոսը համաձայն է նրա հետ, որ Ռուսաստանը վտանգավոր է, սակայն նրանից բխող վտանգի չափը համարում են ուռճացված: 9 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանը որևէ վտանգ չի ներկայացնում Վրաստանի համար: Մնացածը դժվարացել են պատասխանել այդ հարցին:







































