Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև անցկացվել են միջգերատեսչական խորհրդատվություններ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են միջգերատեսչական խորհրդատվություններ` երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենականը` Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ.Խաջիևը:

Խորհրդատվության ընթացքում քննության են առնվել հայ-թուրքմենական բարձր մակարդակի երկխոսությանը և երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` արծարծվել են սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկող Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում նախատեսվող ծրագրերի անցկացմանը, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտին վերաբերող հարցեր:

Խորհրդատվությանը երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, կառավարական, խորհրդարանական, գործարար և այլ շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և հույս հայտնվեց, որ վերը նշված միջոցառումները կնպաստեն հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հատուկ ընդգծվել է միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին և Թուրքմենստանին առնչվող հարցերում արդյունավետ փոխգործակցության ծավալման կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման, փոխադարձ ներդրումների խրախուսման, համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում