Հայազգի սպային կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան հայ հասարակության շրջանում մեծ անհանգստության և բողոքի ալիքի առիթ դարձավ: Հայաստանում Հունգարիայի դեսպանատան դուռը պաստառներով պատելուն զուգահեռ` քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում ամբողջ Երևան քաղաքում՝ շենքերում, բակերում, երթուղային տաքսիներում և այլն: «Առաջին լրատվական»-ը ֆիքսել է տարբեր շենքերի վերելակներում Ռամիլ Սաֆարովի որսի մասին իրազեկող պաստառներ:
Open season for Safarov hunting վերտառությամբ պաստառներով քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հայազգի սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` ազատության մեջ հայտնվելու համար:
Հիշեցնենք. ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է վերադարձրել ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Բաքվում անմիջապես նրան ներում շնորհվեց, իսկ հաջորդ օրը տրվեց մայորի կոչում:











































