Երեկ լրատվամիջոցները նշել էին, որ «Աշտարակ կաթ» և «Բիոկաթ» կաթնամթերքը թանկացրել են։ Այսօր «Աշտարակ կաթի» մարկետինգի բաժնից մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք դեռ կաթնամթերքը չեն թանկացրել և կաթնամթերքի շուկայում գնային փոփոխություն չեն կատարել։
Սակայն միաժամանակ նկատեցին, որ հաշվի առնելով մթերքի շուկայում արձանագրված գնաճը` իրենք հաշվարկներ են կատարում, և չի բացառվում, որ որոշ ապրանքների գնային փոփոխություններ լինեն։