Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն առևանգել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Հակկարիի շրջանային ներկայացուցչության ղեկավար Մեջիդ Տարհանին: Այս մասին հաղորդում է Todays Zaman-ը:
Մեջիդ Տարհանը, որը երկու ժամկետ աշխատել է կուսակցության շրջանային ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում, ահաբեկիչների կողմից առևանգվել է երկուշաբթի առավոտյան: Նա մշտապես սպառնալիքներ է ստացել:
Օգոստոսի սկզբներին Թունջելի նահանգի պատգամավոր Հուսեյին Այգյունն առևանգվել էր քուրդ գրոհայինների կողմից, այնուհետև, մի քանի օր անց ազատ արձակվել:









































