Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը փոխել է ԵՄ երկարատև վարկային կանխատեսումը կայունից բացասականի:
Հենց վարկանիշը չի փոփոխվել` շարունակելով մնալ ամենաբարձր մակարդակի վրա` ААА:
Գործակալությունում հայտարարում են, որ ընդհանուր վարկանիշի փոփոխությունն արտահայտում է ընթացիկ բացասական կանխատեսումները ԵՄ-ի որոշ գլխավոր հովանավորների վարկային ունակությունների վերաբերյալ` ընդգրկելով Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:









































