2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 85.9 տոննա պաղպաղակ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածի 72.2 տոննայի փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ ներկայացրած ցուցանիշներից:
Պաղպաղակի արտահանումը, փաստորեն, համաշխարհային ճգնաժամից վերականգնում է կորցրած դիրքերը՝ օրինակ՝ 2007-ին արտահանվել էր 80 տոննա պաղպաղակ:
Նշենք, որ ՀՀ-ում պաղպաղակի արտադրությամբ զբաղվում է մոտ 12 ընկերություն, որոնցից գերիշխող են համարվում երեքը՝ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն (շուկայի 30 %), «Թամարա» ՍՊԸ-ն (20 %) և «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն (17%):









































