Նորվեգիայի ոստիկանությունը չի շարունակի փնտրել միայնակ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ենթադրյալ հանցակիցներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-Ը` հղում անելով Aftenposten հրատարակությանը:
Օսլոյի ոստիկանության բաժանմունքի ներկայացուցչի խոսքերով, այդ գործում արված է՝ ինչ անհրաժեշտ էր: «Չեմ կարծում, որ մենք կկարողանանք էլի ինչ-որ բան ձեռնարկել: «Տամպլիեր-ասպետների» օրդենը գոյություն չունի, այդ իսկ պատճառով առիթ չենք տեսնում շարունակելու այդ կազմակերպության բջջի որոնումները»,- ասել է նա:
Ոստիկանությունը ևս չի ծրագրում օգտագործել երկուշաբթի լույս տեսած՝ լրագրող Հիետիլ Ստուրմարկի գրքի տվյալները, որոնք պարունակում են Բրեյվիկի ավելի քան 7000 էլեկտրոնային նամակներ:
Ոստիկանությունը նշում է, որ գրքում ներկայացված բոլոր հասցեները ստուգվել են ոչ մեկ անգամ: Արտերկրում Բրեյվիկի կապերի ստուգման հարցով լայնամասշտաբ ոչինչ չի ծրագրվում: Հետաքննությունը կավարտվի մինչև տարեվերջ:









































