Իրանը մտադիր է 2013 թվականի գարնանն ավարտել ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրի սեփական անալոգի մշակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի բրիգադային գեներալ Ֆարզադ Իսմաիլին, որը ղեկավարում է «Խաթամ ալ Անբիյա» հակաօդային պաշտպանական բազայի միջոցները:
«Ներկա պահին Իրանն ավարտել է հրթիռային համակարգի մշակման նախագծի 30 տոկոսը»,- ասել է նա լրագրողներին: Հույս ունեմ, որ այն կավարտվի իրանական Նոր տարվա ավարտին (Նովրուզ, որը նշվում է մարտի 21-ին):
Գեներալի խոսքերով՝ արդեն ավարտվել է տեղի զենիթա- հրթիռային համակարգի թիրախներ հայտնաբերելու համակարգը, և բոլոր կարևոր բաղադրիչներն արտադրվել են Իրանի Իսլամական հանրապետութունում:







































