Գերմանական Lufthansa ընկերության բորտուղեկցորդները դարձյալ գործադուլ կհայտարարեն` փորձելով հասնել իրենց աշխատանքային պայմանների լավացմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Բողոքի ակցիան նախանշված է սեպտեմբերի 4-ին:
Lufthansa-ի աշխատակիցների նախորդ գործադուլը տեղի էր ունեցել Ֆրանկֆուրտում օգոստոսի 31-ին ու շարունակվել աշխատանքային 1 օր: Դրա հետևանքով ընկերությունը ստիպված էր Ֆրանկֆուրտի օդանավակայանից չվերթների մեկ չորրորդը չեղյալ հայտարարել:
Ավիափոխադրողն իր վնասը գնահատել էր միլիոնավոր եվրոներ` չհրապարակելով գումարի կոնկրետ չափը: