Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է էներգետիկ հարցերով ԵՄ կոմիսար Գյունտեր Օտինհերի հետ: Այս մասին հաղորդում է SalamNews-ը:
Հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի վերջերս Բաքու կատարած այցի մասին` գոհունակություն հայտնելով կողմերի միջև ստեղծված բարիդրացիական հարաբերությունների առթիվ:
Ալիևն ու եվրոկոմիսարը քննարկել են նաև էներգետիկ բնագավառում համագործակցելու, մասնավորապես` «Հարավային միջանցքի» հարցը, կողմերի միջև կապերի ընդլայնումը:








































