Նավթի արտադրությունը, որը գրեթե ամբողջովին դադարեցվել էր «Իսահակ» փոթորկի մոտենալու առնչությամբ, վերսկսվում է ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող պլատֆորմներում: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:
Ներքին գործերի նախարարության տվյալներով` փոթորկի մոտենալուց առաջ տարհանվել էին այդ տարածաշրջանում գտնվող նավթի արտադրության բոլոր պլատֆորմների աշխատակիցները:
Ուրբաթ Մեքսիկական ծոցում նավթի արտադրությունը դադարել էր: Հիմա աշխատանքային խմբերը վերադառնում են իրենց աշխատատեղերը և գնահատում են պլատֆորմների վիճակը:
Ամենայն հավանականությամբ, փոթորիկը ոչ մի լուրջ վնաս չի հասցրել նավթային սարքավորումներին, այդ մասին են վկայում ուղղաթիռից կատարված ստուգումները: Բայց ավելի մանրամասն ստուգումների համար օբյեկտներ են ուղարկվել մասնագետների մի քանի խմբեր:









































