5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմուտքում` Հարավային Խորասան գավառում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 04.20-ին` 25,5կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին 6,5 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Արևելյան Ադրբեջանում: Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ:







































